Այսօր տրվում է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկը: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բացատրելով, թե ինչու է այսօր ինքը ելույթ ունենում երկրորդը՝ Վանեցյանից հետո, այլ ոչ թե առաջինը: Նա ընդգծեց, թե Արթուր Վանեցյանն է դաշինքի առաջնորդը, եւ հենց նա էլ պետք է մշտապես առաջնորդի դաշինքը:
«Բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ: Այս անգամ ընտրությունը պետություն ունենալու եւ չունենալու միջեւ է, այս ընտրությունը հայրենիք կորցնելու եւ չկորցնելու միջեւ է: Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկները կամ ձեր զավակներն իրենց տանը՝ Արարատի նկարի կողքին իրենց տանը կախեն Տաթևի վանքի նկարները՝ որպես կորուսյալ հատվածի մասին պատմող հուշ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում