ԱԳՆ-ն հաստատեց՝ փոխնախարարները հրաժարական են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հիշեցնենք, ոև ավելի վաղ ArmLur.amհայտնել էր, որ ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել: Նրանք չէին մասնակցում կառավարության հերթական նիստին:

Հիշեցնենք, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական էր տվել մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:




Լրահոս