Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում: Մրցաշարի երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կրկին ԱՄՆ ներկայացուցիչ էր: Այս անգամ հայ շախմատիստը մրցեց Ֆաբիաու Կարուանայի հետ:
Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը:
Այս տուրից հետո էլ Արոնյանը մնում է երրորդ հորիզոնականում: Նա ունի 1.5 միավոր: Առաջատարները Կարուանան և Դիչն են: Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի 5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: