ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դիանա Հարությունյանի» գործով վճիռը հրապարակվեց. ցուցմունքում հնչել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ տեղեկություն տարածած «Դիանա Հարությունյանի» գործով վճիռը հրապարակվեց. ցուցմունքում հնչել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանի անունը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սերգեյ Մկրտչյանին դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով այն է Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանքի գործողություների համար նրան ազատազրկման դատապարտեց 3 տարի 6 ամիս ժամկետով:

Իսկ ահա Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մասով նրան մեղադրյալ ներգրավվելու գործով դատարանը արդարացրել է Սերգեյ Մկրտչյանին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նկատենք, որ մեղադող դատախազը այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ վեաքննիչ դատարան է դիմել նաեւ Սերգեյ Մկրտչյանի պաշտպանը՝ պահանջելով, որ նրան արդարացնեն:

Իսկ ինչ էր կատարվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական լրատվամիջոցներում։

«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերինե, -ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել իր կատարած գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրությունում:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյանե ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը մինչ օրս կալանավորված է:

Իսկ ով է նա, ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նա Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանն է, որին ԱԱԾ-Ն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առանց թույլտվության ապօրինի տիրացել է համկարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային «Facebook.com» կայքի «Դիանա Հարությունյան» անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելու:

Իսկ ինչէ ասել Սերգեյ Մկրտչյանը դատարանում , ինչու էնման գրառում կատարել Ըստ նրա .ՙիր գրառմամբ նպատակ չի ունեցել ազգային կամ ռասայական թշնամություն հարուցել։ Ազգային անվտանգությունում երբ դիտել է, իր գրառումով կիսված են եղել 200-ից ավել մարդիկ։ «Пашинян поздравил Трампа с убийством иранского генералаե վերտառությամբ գրառումը կատարել է քաղաքական երգիծանքի նպատակով։ Իր կարծիքով՝ գրառումը չէր կարող մեծ արձագանք ստանալ այլ երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում։ Քննարկվող գրառումը հավանել են 2000-ից ավելի մարդ, տարածել է այն 1000-ից ավելի մարդ, սակայն, ինքը չի գիտակցել, որ այն կարող էր տարածում ստանալ լայն շրջանակներում։ Կատարված գրառմանը տարբեր պետական մարմինների կայքէջերին հղում տալը կատարել է լրագրողական ոճից ելնելով։ Իր վերջին գրառումն է միայն լայն տարածում ստացել թուրքերի մոտ, իսկ նախորդ գրառումները թուրքերի շրջանում լայն տարածում չեն ստացել։

Վարկաբեկելու նպատակը եղել է այն, որ ինքը վերջին ամիսների ընթացքում դեմ է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, ինչպես նաև դեմ է եղել ՀՀ կառավարության որոշ անդամներին, մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն Ա․Հարությունյանին դեմ լինելու պատճառների մասին չի ցանկանում մանրամասնել։ Բացի այդ, անարդար է համարում գործող իշխանությունների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու և կալանքի տակ պահելու գործընթացը, չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանից կամ նրա աշխատակիցներից չունի և չի ակընկալում որևէ շահ։ Նշված հոդվածով ներկայացնելով ԻԻՀ կեղծ դիրքորոշումը՝ փորձել է էլ ավելի վարկաբեկել ՀՀ ներկայիս վարչապետին և ՀՀ իշխանություններին։

Այն հրապարակելով կանխատեսել է, որ կարող է արձագանք ստանալ նաև ՀՀ-ից դուրս այլ երկրների շրջանում։ Նշված արարքը կատարելիս չի գիտակցել դրա լրջությունը, սակայն այժմ հասկանալով, թե ինչպիսի սխալ արարք է կատարել, զղջում է կատարածի համար, ներողություն է խնդրում և խնդրում է օրենքի սահմաններում հնարավորինս մեղմ վերաբերվել։ Բացի «Դիանա Հարությունյան» կայքում հրապարակելուց, նշված հոդվածը որևէ այլ կայքում չի հրապարակել, որևէ անձի չի ուղարկել, ոչ մի լրատվական կայքի չի տրամադրել։

Ինքը որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի չի անդամակցում կամ համակրում։ Մինչև քննարկվող հոդվածը հրապարակելը և այն հրապարակելուց հետո նաև շփվել է ազգությամբ ադրբեջանցի և թուրք շուրջ 100 անձանց հետ։ Այդ շփումը սկսել է իր կողմից նշված կայք էջն օգտագործելու ժամանակահատվածում։

Վերջինների անունները չի հիշում, նրանց հետ կապը կրել է մակերեսային բնույթ, մասնավորապես՝ նրանք դրական են գնահատել իր կողմից հրապարակված որոշ հոդվածներ և կիսվել դրանց հղումներով։

Քնար Մանուկյան




Լրահոս