ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է միջնորդել Վլադիմիր Վարդանյանի համար. ինչ նախագծեր տապալեց իմքայլականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ պատգամավորի թեկնածուին: ՔՊ ցուցակի 32-րդ համարը ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է:

Վլադիմիր Վարդանյանը ծնվել է Երևանում, միչև 2000 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2016-2018 թվականներին աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։ 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը։ Վարդանյանին ՍԴ-ում հիշում են, որպես ՀՀ Սահմանդրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանից գրեթե բոլոր հարցերը ճշտելու, նրա հետ մշտապես «կախման» մեջ գտնվելով: Բայց երբ Վարդանյանը իշխանության ներկայացուցիչ դարձավ, վերջինս կտրուկ փոխեց իր դիրքորոշումը, ավելին երբ իշխանությունն ամեն գնով փորձում էր Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից գահընկեց անել Վարդանյանը լծվել էր այդ աշխատանքին:

Խորհրդարանում գրեթե բոլոր նախագծերը Վարդանյանը տապալել է, մշտապես խոսել են Հայաստանում դատաիրավական համակարգը ուշքի բերելու մասին, բայց վերջինս լինելով հանձնաժողովի նախագահ չի կարողացել մի բան անել: Դրա վառ ապացույցն այն է, որ վերջինս մշտապես խոսում էր դատարաններին վեթթինգի ենթարկելու մասին, որն այդպես էլ իրականություն չդարձավ: Անգամ իշխանությունները այնքան հիասթափվեցին Վարդանյանից, որ նախագծերը որոշեցին վստահեցնել նույն հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանին:
Վլադիմիր Վարդանյանին չհաջողվեց նաեւ ՍԴ դատավորներին հեռացնելու եւ իրենց ուզած անձանց դատավորներ կարգելու պրոցեսը օրինական ձեւով իրականացնել, ինչի համար անգամ այդ հարցը հասավ Եվրոպական դատարան:

Վարդանյանից դժգոհ են նաեւ իշխանության ներսում, նրան ցուցակ են գրել տարբեր միջնորդներ «խառնելով» ու նաեւ այն բանի համար, որ վերջինս Արարատ Միրզոյանի կուրսընկերն է: Ու 2018 թվականին հենց դրա համար էլ Վարդանյանը դարձավ պատգամավոր ու հանձնաժողովի նախագահ:

Ի դեպ, տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Վլադիմիր Վարդանյանի ծնողները դատական պրոցեսի մեջ են, որտեղ Վարդանյանը սատարում է իր մորը, որպեսզի հաղթի հարազատ հորը: Բանն այն է, որ Երեւանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող երկու չինական ռեստորանները Վարդանյանի ծնողներին է պատկանում ու վերջիններս հիմա փորձում են «բաժանել» միմյանց միջեւ, որը հանգեցրել է նրան, որ այն հասնի դատարան:

Սոնա Գրիգորյան




Լրահոս