Հունիսի 8-28-ը Արարատի մարզի որոշ բնակավայրերում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արևշատ» օրվա կարգավորիչ ջրամբարի վերանորոգմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ից մինչև հունիսի 28-ը ջրամատակարարումը Արարատի մարզի հետևյալ բնակավայրերում կիրականացվի ժամանակացույցի խախտումով և ջրի ճնշման անկումով՝ Արտաշատ քաղաքի՝ Ազատամարտիկների, Աբովյան, Կամո, Աղայան փողոցներ և Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Քաղցրաշեն, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս