Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի համար մուտք է գործել Ադրբեջանի տարածք, այլ մոլորվել է:
Ինչպես հաղորդում է Sputnik Азербайджан-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, ներկայումս Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։ ՀՀ ՊՆ-ից պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել էր Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։