ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների եւ որոշ հանրակրթական դպրոցների տնօրեններ: Նիստի ընթացքում քննարկվել է ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումների հարցը, որն արձանագրվել է մարզի սոցիալական ծառայություններում` 220-480 հազար դրամի չափով: Նրանք քաղաքացիներին նշանակել  են նպաստներ, որոնք, ըստ օրենքի,  այդ մարդկանց չպիտի տրվեին: Դպրոցների տնօրեններն էլ կատարել են աշակերտների թվի հավելագրումներ: Այդ կերպ  որոշ դպրոցներ պետբյուջեից անօրինական կերպով միլիոնավոր դրամներ են ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` մարզպետը զայրացել է ֆինանսական խախտումներ կատարած տնօրենների վրա, սակայն զարմանալի է, որ մարզպետարանի ինտերնետային կայքը (www.Tavush.gov.am) այդ խորհրդակցության վերաբերյալ ոչինչ չի հայտնում: Հետո էլ խոսում են հրապարակայնության մասին: Փաստորեն, ամոթալի թեմաները չեն հրապարակվում:




Լրահոս