ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենտրոնում բնակարանները թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի վարչական շրջանների մի մասում բնակարանների մեկ քմ-ի գինը վերջին ամիսներին բարձրացել է: Գնային բարձրացումը հիմնականում արձանագրվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կենտրոնում բնակարանի մեկ քառակուսի մետրը, օրինակ, մարտ ամսին կազմել է 606 հազար դրամ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` միայն փետրվարի համեմատ մարտին բնակարանները թանկացել են 800 դրամով: Իսկ, ահա, նախորդ տարվա մարտի համեմատªայն, հակառակը, նվազել է 64 հազար դրամի չափով:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացրել են. մի քանիսում այն էժանացել է: Օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փետրվարին բնակարանների մեկ քմ-ն վաճառվել է 313 հազար 500 դրամով« որը մարտին էժանացել է 500 դրամով: Բնակարանների գները բարձրացել են Արաբկիր վարչական շրջանում: Այստեղ այն թանկացել է 1000 դրամով, իսկ, ահա, Էրեբունիում բնակարանի գինը մարտին պահպանել է փետրվար ամսվա մակարդակը. այստեղ մեկ քմ եւ փետրվարին, եւ մարտին արժեցել է 280 հազար 500 դրամ: Բնակարանների գների բարձրացում գրանցվել է նաեւ Նոր Նորքում 1100 դրամի չափով. այս վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 292 հազար 100 դրամով, իսկ մարտին՝ 293 հազար 200 դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակարանների մեկ քմ-ի շուկայական գինը ավելի բարձր է, քան Էրեբունի վարչական շրջանում: Ըստ պաշտոնական վիճակագրության` զբոսաշրջային քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ վաճառվել է 282 հազար 600 դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս