ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Տիրիթ Քարհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի ապրիլի 10-ին, ժամը 17:25-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 1/1 հասցեում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության շենքի բակում, դիտավորությամբ, բարձրաձայն, հրապարակային արտահայտել է անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ, ապա քարով դիտավորությամբ ջարդել ոստիկանության Լոռու մարզային վարչության 1-ին հարկում գտնվող ոստիկանության փորձաքրեագիտական բաժանմունքի աշխատասենյակի երեք պատուհանների շերտապակիները, նույն հարկում գտնվող շտաբի տեսուչի աշխատասենյակի պատուհանի շերտապակիները, 2-րդ հարկում գտնվող ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի աշխատասենյակի երկու պատուհանների երեք շերտապակիները, պոկել և վնասել շենքի մուտքի դռան մոտ գտնվող տեսախցիկը:
Վնասել է ոստիկանության փոբձաքրեագիտական բաժանմունքի աշխատասենյակի համակարգչի պրոցեսորը՝ պատճառելով 46.800 դրամի վնաս, ապա բարձրացել շենքի 2-րդ հարկ, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շարունակել արտահայտել անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ՝ իր գործողություններով շուրջ 10 րոպե խաթարել նրանց բնականոն աշխատանքն ու կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը:
Ք.Մ