ArmLur.am-ը շարունակում է հայտարարագրերի շարքը եւ այս անգամ կանդրադառնանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին 20-ում ընդգրկված կանանց եւ նրանց ունեցվածքին:
Այսպիսով, երրորդ համար Լիլիթ Մակունցը հայտարարագրել է 661 հազար դրամ եւ 7 մլն դրամ՝ որպես պատգամավորի աշխատավարձ:
Վեցերորդ համար, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն և հողատարածք: Բացի այդ, նա ունի 2 մլն դրամ, իսկ միակ եկամուտն էլ եղել է 9 մլն դրամ աշխատավարձը:
9-րդ համար Արփի Դավոյանն Արաբկիր վարչական շրջանում կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունի, 436 հազար դրամ եկամտային հարկի վերադարձ, 7 մլն 267 հազար դրամ որպես պատգամավորի աշխատավարձ
12-րդ համար Նազելի Բաղդասարյանն ունի բնակարան Գյումրիում, Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2007 թվականին, 7 մլն 905 հազար դրամ եկամուտ որպես աշխատավարձ, ունի 1200 դոլար եւ 3 մլն 500 հազար դրամ, ինչպես նաեւ հանդիսանում է Սթայլ Մեդիա-ի սեփականատեր, 100 տոկոս բաժնեմասը նրան է պատկանում:
15-րդ համար Ավանեսյան Անահիտն ունի բնակարան Բաղրամյան պողոտայում, ամառանոց Արագածոտնում եւ տարածք Արաբկիր վարչական շրջանում, Ford Fiesta ավտոմեքենա, առողջապահության նախարարությունից որպես աշխատավարձ 17 մլն դրամ եւ «Աբովյան 39» ՍՊԸ-ից շահաբաժին 12 մլն դրամ, դրամական միջոցներն էլ 5 մլն դրամ: «Աբովյան 39» ՍՊԸ-ում ունի 50 տոկոս բաժնեմաս:
18-րդ համար Հերիքնազ Տիգրանյանն ունի բնակելի տուն, ավտոկայանատեղի, 1994 թվականի արտադրության Mersedes Benz մակնիշի ավտոմեքենա, աշխատավարձ՝ 8 մլն 558 հազար դրամ, 1 մլն 200 հազար դրամական միջոց:
21-րդ համար Արուսյակ Ջուլհակյանը ստացել է 7 մլն 260 հազար դրամ աշխատավարձ, 423 հազար դրամ տրված փոխառություն, 209 հազար դրամ որպես պարտատոմսերի դիմաց ստացված գումար, 14 մլն դրամ գումար եւ 4560 դոլար: 8060 դոլար պարտատոմս Ինեկոբանկից:
Մանրամասները՝ տեսանյութում