Մակրոնը մեկնաբանել է իրեն ապտակած տղամարդու հետ կապված միջադեպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է իրեն ապտակած տղամարդու հետ կապված միջադեպը, հայտնում է Le Dauphine- ը:

«Թույլ մի տվեք, որ ագրեսիվ մարդիկ գրավեն հասարակության ուշադրությունը: Նրանք դրան արժանի չեն», – ասել է նա:

Նա նշել է, որ Դրոմում տեղի ունեցած միջադեպը եզակի միջադեպ է:

«Դա չպետք է ստվերի շատ այլ թեմաներ, որոնք ազդում են շատերի կյանքի վրա», – ասել է Մակրոնը:

Հարցին, թե վախեցել է արդյոք Դրոմում տեղի ունեցած միջադեպից, Ֆրանսիայի նախագահը բացասական պատասխան է տվել:

«Ես շարունակեցի և ողջունեցի ներկաներին, որոնք կանգնած էին այդ պարոնի կողքին, և նկարվեցի նրանց հետ: Ես շարունակեցի և կշարունակեմ: Ոչինչ չի կարող ինձ կանգնեցնել», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Լրատվամիջոցները պարզել են հարձակվողի ինքնությունը: Պարզվել է, որ նա 28-ամյա Դամիան Տարելն է: Ըստ նրա ինստագրամյան էջի՝ ֆրանսիացին միջնադարյան մարտերի կողմնակից է: Լրատվամիջոցները գրում են, որ իր քաղաքում նա նույնիսկ եվրոպական պատմական մարտարվեստների ասոցիացիա է ստեղծել: Մակրոնի վրա հարձակման ժամանակ նա բացականչել է հայտնի ծայրահեղ աջերի կարգախոսը:

Նշվում է, որ տեղի բնակիչները գրեթե ոչինչ չգիտեն հարևանի մասին: Տեսախցիկի առջև նրա ընկերը լրագրողներին խոստովանել է, որ ցնցված է իր ընկերոջ արարքից, քանի որ նա հանգիստ է, հավասարակշռված և սովորաբար չմտածված որոշումներ չի կայացնում:




Լրահոս