ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ 20 տարվա ընթացքում երկրի համար ահաբեկչական սպառնալիքը տարածվել է ամբողջ աշխարհում:
Նրա խոսքերով՝ ամերիկյան զորքերը «Աֆղանստան են մտել 2001-ին պարզ և արդար նպատակով՝ ձերբակալել 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ վրա հարձակվածներին, արմատախիլ անել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, և կանխել Աֆղանստանից ԱՄՆ հետագա հարձակումները»:
Նա վստահ է, որ ԱՄՆ-ն վաղուց է հասել իր նպատակներին Աֆղանստանում: Նրա խոսքերով՝ Աֆղանստանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական սպառնալիքը զգալիորեն նվազել է: Այնուամենայնիվ, երբ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը, «այն չի մոռանա Աֆղանստանից ահաբեկչական սպառնալիքի մասին»: