ՁԱԽՈՂՎԱԾ ՕԲԱՄԱՆ ՈՒ ԱՆԻՎՆԵՐՈՎ ԶՈՒԳԱՐԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ խոստովանել է, որ կարող է պարտվել 2012-ի նախագահական ընտրություններում: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով` գլխավոր պատճառն այն է, որ իր թիմին չի հաջողվել հաղթահարել տնտեսական խնդիրները: «Ես չեմ կարծում, որ վերջին տարիներին ամերիկացիներն սկսել են ավելի լավ ապրել,-խոստովանել է Օբաման,-օգոստոս ամսվա տվյալներով` աշխատունակ ամերիկացիների 9.1 %-ը գործազուրկ է, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է: Ինձ անհանգստացնում է, որ մարդիկ ինձ անհաջողակ կհամարեն»: Մինչ ԱՄՆ նախագահը մտահոգված է իր վարկանիշի  համար, Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ավելի մեծ մասսայականություն է վայելում, որովհետեւ նա ոչ միայն շատ հաջողակ է` ամուսնանալով արքայազնի հետ, այլեւ շատ հարուստ, քանի որ նրա  հարսանեկան զգեստը ներկայացնող ցուցահանդես այցելել է ավելի քան 600 հազար մարդ, եւ տոմսերի վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է մոտ 15 մլն դոլար: Միջոցների մի մասը Քեյթ Միդլթոնի խնդրանքով կհատկացվի բարեգործության: Իսկ մինչ ԱՄՆ նախագահն ու արքայադուստրը զբաղված են իրենց  PR-ի հարցերով, Մեծ Բրիտանիայում հարցումներ են անցկացրել, որոնք օգնել են կազմել բրիտանուհիների համար իդեալական ամուսնու դիմանկարը: Միջին վիճակագրական տվյալներով` մեծամասնությունն ուզում է իր կողքին տեսնել ոչ թե մաչոյի, այլ բազմաթիվ չափանիշներով միջին տղամարդու, որը կարողանում է լավ ճաշ պատրաստել: Տասը հարցված կանանցից վեցին դուր են գալիս մուգ մազերով ու համեմատաբար բարձրահասակ զուգընկերները, որոնք ունեն խոհարարական հակումներ:  Փաստորեն, Քեմբրիջի դքսուհուն դուր են գալիս խարտյաշները, քանի որ նրա ամուսինը`  արքայազն Ուիլյամը,  այդպիսին է: Իսկ երկրագնդի մեկ այլ հատվածում ճապոնական TOTO ընկերությունը, մոռանալով երկրում տեղի ունեցած վերջին արհավիրքների մասին, որոշել է հաստատուն քայերով առաջ գնալ: Ընկերությունը պատրաստվում է փորձարկել բիովառելիքով աշխատող մոտոցիկլետ, որը ստացել է Toilet Bike Neo անվանումը: Մոտոցիկլետն արտաքնապես տարբերվում է սովորականներից միայն այն բանով, որ ստեղծված է հարմարություն, որպեսզի մարդու օրգանիզմի «ավելցուկն» օգտագործվի էներգիա ստանալու համար: Առաջին փորձարկումը տեղի կունենա վաղը Կյուսուից Տոկիո ձգվող ճանապարհին: Հետաքրքրական է` որքան կարժենա անիվների վրա գտնվող այս «գարշոկը»: Հաստատ Հայաստանի կոռումպացված իշխանիկների համար թանկ չի լինի, ու նրանք կկարողանան գնել եւ ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցներին նվիրել «անվագարշոկը»: Հազարավոր մարդկանց համար հատ-հատ գնելն ավելի թանկ է:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս