ԱԺ աշխատանքը պարալիզացված է. պատգամավորները քարոզարշավի են մասնակցում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի աշխատանքն այժմ կրում է ձեւական բնույթ, եւ տապալվում են նաեւ այնտեղ տեղի ունեցող քննարկումները: Բանն այն է, որ այս շրջանում խորհրդարանում պետք է տեղի ունենա 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը, սակայն այժմ պատգամավորները զբաղված են նախընտրական քարոզարշավով եւ անգամ խորհրդարան չեն հաճախում։

Բյուջեի քննարկումներին ներկա են լինում ընդամենը 2-3 պատգամավոր, եւ ոչ ոքին չի էլ հետաքրքրում, թե ինչ հաշվետվություն է ներկայացվում, ինչ է սպասվում ապագայում եւ այլն: Ավելին՝ հունիսի 15-ին խորհրդարանում պետք է մեկնարկի հերթական նստաշրջանը, սակայն այս պահի դրությամբ դրա կայանալն էլ է հարցականի տակ, քանի որ խորհրդարանական երեք ուժերն էլ զբաղված են նախընտրական քարոզարշավով, իսկ ԲՀԿ-ն մինչ այդ էլ գրեթե նիստերին չէր մասնակցում:

Եվ ինչպես լինում է ընտրությունների նախաշեմին, այդ նիստերը կարող են չկայանալ: Այսինքն՝ պարազիլացված է ոչ միայն գործադիրի, այլեւ օրենսդիրի աշխատանքը:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս