Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է։ Հունիսի 20-ին դո՛ւք եք որոշելու՝ ինչպիսի Հայաստան ենք ունենալու, ինչ թիմ է ղեկավարելու երկրում։ Մենք առաջարկում ենք մեզ՝ որպես այն թիմը, որը պետք է վերափոխի երկիրը, մղի դեպի ապագա, բարելավի ձեր կյանքը, աշխուժություն ու ժպիտ հաղորդի բոլորիս», – Նոր Նորքում իր ելույթում ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հունիսի 20-ին սպասում ենք ձեզ, ձեր քվեներին, և պետք է վստահ լինենք, որ քայլում ենք դեպի ուժեղ Հայաստան, և որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Մանրամասները՝ տեսանյութում