Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 20 տարեկան: Մերօրյա հերոսը հատուկ ծառայության մեկնելու համար Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել էր Հայաստան, 6 ամիս ծառայել է Հոկտեմբերյանում, ապա շարունակել է ծառայությունը Կուբաթլուում:
ArmLur.am-ը ներկա է եղել հերոս Ժորա Մարտիրոսյանի 20-ամյակի հիշատակի արարողությանը, զրուցել նրա մայրիկի եւ հարազատների հետ:
Ժորան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եղել է Ռուսաստանի Դաշնությունում, որպես լավագույն տանկիստ մասնակցել է այնտեղի զորավարժություններին, իսկ հայրենիք վերադարձել է հոկտեմբերի 2-ին:
Հավասարակշռված, համեստ, քչախոս, խելացի ու շատ ամուր կամքի տեր Ժորա Մարտիրոսյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին, ինքն իրեն նետել է թշնամու գիրկը հանուն ընկերների, որոնց մենակ թողնել մարտի դաշտում չէր կարող եւ զոհվել են միասին նույն վայրում:
Այսպիսի նվիրյալներ են մեր բոլոր նահատակված հերոսները, ովքեր թշնամու սրի դեմ կռվեցին անկոտրում եւ զոհվեցին հանուն մեզ, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան