Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոցի զրուցարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Ղափանցյան փողոցի 4 հասցեի մոտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրականացրել են քարոզարշավ:
Արդյունքում, կուսակցության անդամները մոտեցել են նշված հասցեի հարակից հատվածում գտնվող զրուցարանին եւ զրուցել բնակիչների հետ: Արդյունքում, բնակիչները դժգոհել են Նիկոլ Փաշինյանից հնչեցրել են կարծիքներ, որոնց հակադարձել են ՔՊ քարոզարշավի մասնակիցները: Զրուցարանի բնակիչները ասել են՝ հեռացեք ու պատռել են բուկլետները, որտեղից էլ սկսվել է վիճաբանություն, ինչից հետո բանը հասել է բռունցքներին եւ զրուցարանում սկսվել է մեծ ծեծկռտուք:
Իրավիճակը անքան է թեժացել, որ գործին խառնվել են իրավապահները եւ զրուցարանից բերման են ենթարկել բնակիչներից՝ Գևորգ Գևորգյանին Ավետիք Բարսեղյանին եւ Սերոբ Սարգսյանին: Սակայն բակում վիճակը այնքան թեժ է եղել, որ դեպքի վայր է շտապել Արաբկիրի ոստիկանության բաժնի պետը: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքի առթիվ ՀՀ քր. օր. 149.1 հոդ. 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրգործ, և գործը ուղարկվել է ՀՀ քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: Ստացվում է, որ մարդիկ իրենց բակի զրուցարանում քարոզարշավի մասնակիցներին կարծիք են հայտնում, ծեծվում են, ավելին՝ բերման են ենթարկվում ու հետպնդվում իրավապահների կողմից:
Հետեւենք քննչական կոմիտեի քննությանը տեսնենք նույն ջանասիրությամբ նրանք պատասխանատվության կկանչեն «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի անդամներին, թե նրանց ջրից չոր դուրս կհանեն եւ կարծիք հայտնած երիտասարդերին կպատժեն քրեական պատասխանատվության կանչելով:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.