ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոն Պիպոյի և քյավառցի Ռաֆոյի թիկնապահի սպանության դեպքերով իրավապահ համակարգը կհավաքվի. ինչ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոն Պիպոյի եղբոր սպանության եւ Աբովյան փողոցում հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի թիկնապահի սպանության գործերով իրավապահ մարմինները ամենայն հավանականության առաջիկայում խորհրդակցություն կանցկացնեն եւ չի բացառվում, որ որոշում կայացվի, որպեսզի երկու սպանությունների դեպքերը միացվեն եւ քննվեն մեկ վարույթի շրջանակում: Ըստ իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկությունների՝ վարկած կա, որ երկու սպանությունները քրեական աշխարհում նույն խմբավորումների ներքին տարաձայնությունների արդյունքում են տեղի ունեցել:

Ավելին, օրերս գրել էինք, որ իրավապահները տեղեկություններ են միմյանց փոխանցում Երեւանի կենտրոնում Աբովյան փողոցում հունիսի 2-ին սպանված Հովհաննես Վարդանյանի եւ Դոն Պիպոյի՝ Արթուր Աստրյանի եղբոր Արմեն Ասատրյանի սպանության գործերով:

Ասել է թե՝ իրավապահները մեկը մյուսին օգնում են հասկանալու, թե սպանությունները ինչքանով կապ ունեն միմյանց հետ, որը կարող է օգնել բացահայտել սպանության պատճառը: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում Աբովյան փողոցում սպանություն կատարողի ինքնությունը բացահայտվել է, ապա Դոն Պիպոյի եղբոր սպանությունը դեռեւս մնում է առեղծված, թե ով կամ ինչու սպանեց նրան:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Լալայի դին:

Քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:

Ք. Մ. 




Լրահոս