Դուք ժամանակին սատարում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա բնորոշում եք որպես ազգակործան պատուհաս եւ ասացիք, որ չեք բանակցի նման անձի հետ։ Ե՞րբ իմացաք, որ նա ազգակործան պատուհաս է։ Այսօր լրագրողները նման հարց ուղղեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Նա ասաց, թե չի զղջացել, որ ժամանակին կառավարության աշխատանքը գնահատել է, երբ պայքար էր ընթանում կորոնավիրուսի դեմ։ Ապա հարց ուղղեցին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնելու մասին՝ ասելով, թե Քոչարյանի շտաբից մեկնաբանում են, թե հենց այդ ժամանակ է Արցախը դուրս թողնվել բանակցային սեղանից։ Առաջին նախագահը նշեց, թե ինքը բազմիցս է առանց Ղարաբաղի ներկայացուցչի բանակցություններ ունեցել տարբեր նախագահների հետ եւ սա սովորական բան է։
Մանրամասները՝ տեսանյութում