ՀՀ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայությունները դադարեցվել են:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի որոշմամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որն էլ ուսումնասիրել է Թովմասյանի գործունեությունը: Ըստ այդ աշխատանքային խմբի եզրակացության՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառվել է «ծառայության դադարեցում» կարգապահական տույժ: Ապա հաշվի առնելով նույն աշխատանքային խմբի եզրակացությունը կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են:
Ս. Հ.