Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործընթացը կարագանա: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվան ակնկալում է նաև, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր աշխատանքը, հավելել է Զախարովան:
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը՝ համաձայն առաջնորդների եռակողմ համաձայնագրերի», – ասել է նա: