ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափով եմ գիշերը քնում, մտածում եմ՝ պատը կփլվի, ես կմնամ տակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

17-րդ դարի Երեւանին ամենահին թաղամասերից մեկի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը դանդաղում է: Այս հին թաղի՝ Կոնդի խնդիրները շատ են եւ արդեն մի քանի տասնյակ տարի է, ինչ դրանք այդպես էլ լուծում չեն ստանում: Կոնդեցիների մեծ մասը 21-րդ դարում շարունակում է ապրել անմխիթար պայմաններում. նրանց մեծ մասը չունի առանձին սանհանգույց, կոյուղի, ապրում է տանիքի փլվելու վտանգի մեջ։

Տեղեկացնենք, որ Կոնդի թաղամասի վերակենդանացման ծրագրի համար Քաղաքաշինության կոմիտեն հայեցակարգի մրցույթ է հայտարարել, այժմ ամփոփվում են արդյունքները: Բայց մինչ այդ՝ կոնդեցիները սրտատրոփ սպասում են, թե երբ են կառավարությունից, քաղաքապետարանից որեւէ մեկը գալու հանդիպի իրենց եւ տարիների ընթացքում կուտակված հարցերին պատասխան տա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս