Պաշտպան Սերխիո Ռամոսը փոխել է իր որոշումը «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման հարցում, գրում է ABC-ն։
35-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է ընդունել այն պայմանները, որ «սերուցքայիններն» իրեն առաջարկում էին մրցաշրջանի ընթացքում՝ մեկ տարվա պայմանագիր՝ աշխատավարձի 10% նվազմամբ։
Սակայն «Ռեալից» Ռամոսին հայտնել են, որ այդ առաջարկն Իսպանիայի առաջնության ավարտից հետո այլևս ուժի մեջ չէ։ Հիմա ակումբն աշխատում է կազմի ձևավորման ուղղությամբ՝ Ռամոսին չներառելով իր ծրագրերի մեջ, ինչպես՝ անձամբ ֆուտբոլիստը խնդրել էր մարտին։
Հիմա մադրիդյան ակումբը պատրաստ է Ռամոսի հետ քննարկել միայն հրաժեշտի արարողության հարցը։ Այդուհանդերձ, Ռամոսը մտադիր է մոտ ժամանակներս խոսել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որպեսզի փորձի նրան համոզել երկարաձգել իր հետ պայմանագիրը։