Դանիայում թույլատրել են մոտ 25 հազար երկրպագուի ներկայությունը Եվրոպայի 2020 թվականի առաջնության հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Աղբյուրի փոխանցմամբ, երկրում մտադիր են հրաժարվել հասարակական վայրերի մեծ մասում դիմակների օգտագործումից։
Հիշեցնենք, որ Դանիան հրաժարվել է բացառության կարգով թույլ տալ ռուսաստանցի երկրպագուներին Եվրո-2020-ի խաղին։ Ռուսաստանը հայտնվել է համաճարակային բարձր ռիսկ ունեցող երկրների թվում, այդ իսկ պատճառով վիզաների տրամադրումը սահմանափակվել է։ Ռուսաստան-Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 21-ին։