Հունիսի 10-ին դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 705 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 351 954 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 33 253 թեստավորում, որից 19 138-ը՝ հակամարմինների արագ թեստով, 14 115-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1128 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 335 895 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 4 982:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.12%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.59%, վերջին 7 օրվանը՝ 2.75%: