Այսօր աշխարհի բնակչության թիվը կազմում է ավելի քան 7 871 640 500 մարդ: Չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել: Այսօրվա դրությամբ աշխարհում հանրային առողջության վրա արդեն ծախսվել է 7 400 000 000 ԱՄՆ դոլար:
Համաշխարհային Worldometer աշխարհաչափը ներկայացրել է տվյալներ՝ հունիսի 10-ի ժամը 12:40-ի դրությամբ ։
Ըստ այդ տվայլների՝ աշխարհում ամենից շատ ծախսվում է հանրային առողջապահության վրա, ուստի այսօր արդեն ծախսվել է ավելի քան 7 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ աշխարհում րոպեում ծախսվում է 10 միլիոն ԱՄՆ դոլար: Առողջապահությունից հետո գալիս է կրթությունը, ուստի այսօր 5 միլիարդ ԱՄՆ դոլարից մի փոքր ավելին է ծախսվել կրթության վրա: Մեկ րոպեի ընթացքում դրա վրա ծախսվում է մոտ 7-8 միլիոն դոլար: Այսօր պաշտպանության համար ծախսվել է ավելի քան 2 միլիարդ դոլար, իսկ մեկ րոպեի համար ծախսվում է 3 միլիոն դոլար:
Հետաքրքիր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 61 միլիոն մարդ է ծնվել, իսկ ավելի քան 25 միլիոն մարդ՝ մահացել: Այսօր այս տվյալները հետևյալ տեսքն ունեն.
ծնվել է ավելի քան 184 000 մարդ
մահացել է ավելի քան 77 000 մարդ։
Նշենք, որ 1 րոպեում մահանում է մոտ 115 մարդ, իսկ սովից այսօր մահացել է ավելի քան 14000 մարդ, ավելի քան 20 մարդ մեկ րոպեում մահանում է սննդի պակասի պատճառով: Մոտավորապես նույն թվով (ավելի քան 14000) մարդիկ երեկ աշխարհում մահացել են կորոնավիրուսից: