Հանրապետության տարածքում`
Հունիսի 10-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։