Խոյ. Օրը բավական հաջող է դասավորվում, իրականանում են ձեր բազմաթիվ վաղեմի ցանկություններ: Հաջողության համար դուք պարտական եք ձեր հմայքին` դրա շնորհիվ եք դուք ստանում օգնություն, երբ դրա կարիքն եք զգում, իսկ սխալներն էլ մնում են աննկատ: Կարելի է նոր գործերի ձեռնամուխ լինել, որոնք ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ որոշումներ են պահանջում: Պետք չէ անհանգստանալ, եթե նախօրոք մշակած որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել: Ի վերջո, ձեր բոլոր իմպրովիզները չափազանց հաջող են ստացվում: Անսպասելի հանդիպումը կարող է էական դրական փոփոխություն մտցնել ձեր կյանքում:
Ցուլ. Ձեր հնարավորությունների ճիշտ գնահատումը օգնում է հիմար վիճակի մեջ չընկնելուն: Դուք ճիշտ կվարվեք, եթե վստահեք առաջին հերթին ձեր նախազգացմանը, իսկ հետո միայն` շրջապատի կարծիքին: Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր իրենց պահում են այնպես, որ կողքից կարող է հիմարություն թվալ, սակայն իրենք քաջ գիտակցում են, թե ինչ են անում և ինչու:
Հնարավոր են զգալի դրամական մուտքեր և նույնքան զգալի ծախսեր: Հաջող կլինեն խոշոր գնումները, կարելի է տրանսպորտային միջոցներ ձեռք բերել: Անձնական հարաբերություններում վատ չի լինի մի փոքր թարմություն մտցնել:
Երկվորյակներ. Դուք չափազանց պրակտիկ եք, ոչինչ հենց այնպես չեք անում, ուժերը զուր չեք վատնում: Շանս կա հաջողության հասնել մի ինչ-որ բարդ ու խճճված գործում: Եթե դուք օգնության կարիք եք զգում, ապա անմիջապես այն ստանում եք` հարկ չի լինում խնդրել: Այսօր կարելի է մաշստաբային նախագծեր ձեռնարկել:
Այսօր դուք հաճույքով նոր ծանոթություններ եք հաստատում: Զգույշ եղեք` դուք շատ արագ եք կապվում նոր մարդկանց հետ, առանց մտածելու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ: Արդյունքում ռիսկ կա ընկնել հիմար իրավիճակների մեջ և դառնալ շատ տխուր ռոմանտիկ պատմությունների հերոս:
Խեցգետին. Այսօր ձեզ կհաջողվի գտնել ոչ միայն դաշնակիցներ, այլև` ազդեցիկ հովանավորներ, ովքեր պատրաստ են լուծել ձեր բազմաթիվ խնդիրները: Սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ ցուցաբերած ծառայությունների դիմաց պետք կլինի թանկ գին վճարել:
Օրվա ընթացքում կարող են բարդ իրավիճակներ ծագել ընտանիքում, սակայն դուք շատ ճկուն ձևով հարթում եք սուր անկյունները, գտնում եք ցանկացած խնդրի լուծման տարբերակն առանց կոնֆլիկտի: Պետք է խոստովանել, որ դրա համար ստիպված եք լինում զոհաբերել ձեր շահերը:
Առյուծ. Այսօր ձեր խելամտությունն ու զգացմունքները համատեղվում են, և դա բավական է, որ բազմաթիվ խնդիրներից հետք անգամ չմնա: Դուք չեք վախենում դժվարություններից և նորերը չեք ստեղծում ձեր գլխին, ուղղակի ընթանում եք դեպի նպատակը և հասնում դրան; Ձեր ետևից հաճույքով գալիս են ոչ այնքան վճռական մարդիկ: Հետևեք, որպեսզի նրանք չշեղվեն ճանապարհից` շուտով ձեզ դաշնակիցներ պետք կգան:
Լավ օր է կոմերցիոն գործունեության, ինչ-որ բիզնես գաղափարներ կյանքի կոչելու համար: Ուղևորությունների արժե մեկնել միայն այն դեպքում, եթե դրանք ձեզ էական եկամուտ ապահովեն:
Կույս. Օրն այնքան էլ հարուստ չէ իրադարձություններով, սակայն այնուամենայնիվ բավական հաճելի է անցնում: Ձեզ գովում են, շոյում ձեր գլուխը, ձեր յուրաքանչյուր գործողություն համընդհանուր հիացմունք է առաջացնում, շատերի համար դուք ակնածանքի առարկա եք, և այդ ամենը շոյում է ձեր ինքնասիրությունը: Հաճոյախոսւթյուններին կարելի է վերաբերվել ամենայն լրջությամբ` այսօր շրջապատի մարդիկ դա միանգամայն անկեղծ են անում:
Հնարավոր են չպլանավորած ծախսեր: Գնումները հաջող կլինեն, սակայն դրանց պատճառով դուք պետք է ստիպված լինեք մասամբ սահմանափակել ծախսերը: Բարենպաստ օր է ռոմանտիկ ուղևորություն սկսելու համար:
Կշեռք. Որքան ավելի բարդ ու կարևոր լինեն գործերը, որոնցով դուք այսօր կզբաղվեք, այնքան ավելի հաջող կդասավորվի օրը: Կարելի կլինի գրեթե անհավանական հաջողությունների հասնել` ձեզ համար մի ինչ-որ նոր ոլորտում: Միայն թե չի կարելի ռիսկի տակ դնել սեփական փողերը, դրանք կարող են ձեզանից նեղանալ ու լքել ձեզ:
Հարմար օր է փոքրիկ, սակայն թանկարժեք իրեր գնելու համար, օրինակ` զարդեղեն կամ հազվագյուտ դրամանիշեր: Դուք անում եք ամեն ինչ, որպեսզի ռոմանտիկ ժամադրությունն անցնի անսովոր, սակայն չափից ավելի եք ջանք թափում, և ձեզ կարող են կասկածել ոչ անկեղծ լինելու մեջ:
Կարիճ. Ձեզ այսօր դուր է գալիս կարգուկանոն հաստատել ամեն ինչում` ձեր գործերում, մտքերում, զգացմունքներում և բնակարանում: Ամեն ինչ դնելով դարակների վրա, դուք ոչ միայն հաճույք եք ստանում դրանից, այլև`հասկանում եք, թե ինչ է պետք անել հետագայում: Ի դեպ, օրը շատ հարմար է երկարաժամկետ պլանավորման համար:
Հնարավոր են տեղեկություններ մարդկանցից, ում դուք վաղուց չեք տեսել: Շանս կա վերականգնելու ձեզ համար ինչ-որ կարևոր հարաբերություններ, ընդ որում այս անգամ դրանք կզարգանան նախկինի համեմատ շատ ավելի ներդաշնակ: Հարմար օր է երկրորդ անգամ ամուսնանալու համար:
Աղեղնավոր. Սա զարմանալի զուգադիպությունների օր է, սակայն դրանցից պետք չէ հեռու գնացող եզրակացություններ անել: Պետք չէ կարծել, թե այսօր տեղի ունեցող իրադարձություններում առկա է ինչ-որ խորամանկ ու քողարկված ենթատեքստ, կամ գաղտնի պատճառներ` աստղերն ուղղակի ձեր նյարդերի հետ են խաղում: Ձգտելով ամեն ինչում քողարկված իմաստներ գտնել, դուք պահերով կհայտնվեք տհաճ իրավիճակներում:
Օրվա երկրորդ կեսին իրադրությունը մի փոքր կփոխվի. դուք հաճելի տեղեկություններ կստանաք ձեզ համար թանկ մարդկանց մասին, ինչը չի կարող դրական ազդեցություն չթողնել ձեր տրամադրության վրա:
Այծեղջյուր. Դուք չեք ցանկանում նախաձեռնություն հանդես բերել, այդ իսկ պատճառով էլ տեղում դոփում եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ հիանալի պլաններ ունեն, սակայն դրանց իրականացման հարցում չեն շտապում: Հարմար օր է ուրիշների խնդիրները լուծելու համար, իսկ տարեց ու կրտսեր ազգականների մասին հոգ տանելը ձեզ հաճույք է պատճառում:
Դուք ձգտում եք ինչ-որ փոփոխոթյուն մտցնել ձեր կյանքում` աշխարհի ծայրը կուղևորվեիք կամ հիանալի ժամանակ կացնկացնեիք մի որևէ երեկույթին, սակայն, ավաղ, հետաքրքիր առաջարկություններ չկան: Եթե մի որևիցե հետաքրքիր բան չհորինեք, ապա օրվա երկրորդ կեսին տրամադրությունը լրջորեն կվատանա:
Ջրհոս. Ձեր կենսական ներուժն իր կիզակետում է: Ձեզ հաջողվում է աշխարհը դարձնել ավելի լավը, վերականգնել արդարությունը, օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Օրը կլինի շատ հագեցած, սակայն դուք հոգնածություն չեք զգա, քանի որ օգտակար գործունեությունը ձեզ եռանդով է լիցքավորում:
Խուսափեք չպլանավորած ծախսերից, դուք շատ եք շտապում բաժանվել փողերից, այնինչ դրանց համար կարելի է արժանի կիրառություն գտնել: Հարմար օր է համերգադահլիճ այցելելու համար, ընդ որում, նախապատվությունը պետք է տալ դասական երաժշտությանը:
Ձկներ. Ձեզ պետք է շատ բան հասցնել, այդ իսկ պատճառով էլ` օրվա կարևորագույն խնդիրներից մեկը ուժերի ճիշտ բաշխումն է: Լավ կլինի հրաժարվել չպլանավորած ծախսերից, սակայն դժվար թե դուք գայթակղությանը դիմակայելու ուժ գտնեք: Ուրախացնում է հին ընկերների հետ հանդիպումները, ձեր հմայքը անտարբեր չի թողնում նոր ծանոթներին:
Ձեզ այցելում են այն աստիճան անսովոր գաղափարներ, որ անգամ ձեզ թվում է, թե դրանք իրականացնելն անհնար է: Սակայն պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել` օրվա վերջին բարենպաստ հանգամանքներ կստեղծվեն ամենահամարձակ գաղափարների իրականացման համար: