ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

 

Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում անցած երեկոյան լույս աշխարհ է եկել այն փոքրիկը, որին սպասում էին հիվանդանոցի ամբողջ աշխատակազմով, իսկ ծննդկանը նույն բուժհաստատության աշխատակիցն է:

7 ամիս առաջ գործընկերները ցավակցում էին Լուսինեին ավագ որդու՝ Դավիթի զոհվելու համար, իսկ այսօր շնորհավորում են եւս մեկ զավակի լույս աշխարհ գալու առիթով:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ որոնք են խնամատարության սահմանված ժամկետները:

Լիլիա Հովհաննիսյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Խնամատարությունը կարող է լինել կարճաժամկետ եւ երկարաժամկետ՝ մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Կարճաժամկետ խնամատարությունը կիրառվում է մինչեւ մեկ ամիս ժամկետով, անհրաժեշտության դեպքում` եւս մեկ ամիս երկարաձգելու հնարավորությամբ, եթե սույն օրենսգրքով առավել սեղմ ժամկետ նախատեսված չէ։ Կարճաժամկետ խնամատարության ժամկետի ավարտից հետո, եթե հնարավոր չէ երեխային վերադարձնել կենսաբանական կամ խնամակալի ընտանիք, իսկ խնամատար ընտանիքը պատրաստ է շարունակել երեխայի խնամքը եւ դաստիարակությունը, ապա նախապատվությունը տրվում է նույն ընտանիքում խնամատարության ժամկետը երկարաձգելուն:

Երկարաժամկետ խնամատարությունը կիրառվում է մեկ տարի եւ ավելի ժամկետով: Երկարաժամկետ խնամատարության պայմանագրի երկարաձգում թույլատրվում է, եթե երեխայի վերադարձն ընտանիք կամ երեխայի որդեգրումը կամ խնամակալությունը (հոգաբարձությունը) հնարավոր չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող, ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՀՀ չափահաս քաղաքացիները որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու նպատակով անձամբ կամ ներկայացուցչի միջոցով իր բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է իրականացվում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրումը:

Լարիսա Մկրտչյան (38 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանք տրամադրելու համար դիմում կարող են ներկայացնել՝

1) 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով,

2) տասնութ տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,

3) շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,

4) որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,

5) ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության եւ հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության եւ հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,

6) տասնվեց տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաեւ իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկանք տրամադրելու դիմում կարող է ներկայացնել նաեւ վերը նշված անձանց կողմից լիազորված անձը: Տեղեկանք տրամադրելու դիմում ներկայացնելու համար տրված լիազորագիրը չի պահանջում նոտարական վավերացում:

 

 

 




Լրահոս