«Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը։ Այսօր դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի, Իշխան Սաղաթելյանի եւ Վահե Հակոբյանի գլխավորությամբ Եղվարդում են եւ դահլիճային հանդիպում են անցկացնում համակիրների հետ։ Ելույթ ունեցավ նաեւ դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք գալիս ենք վերականգնելու տնտեսությունը, թռիչքային աճ ապահովելու համար։ Դա ենթադրում է աշխատատեղերի ստեղծում, օտարերկրյա շուկաների բացում մեր արտադրանքի համար եւ այլն։ Մենք գալիս ենք հանգստություն բերելու համար, հնարավոր չէ ներվերի վրա այդքան մնալ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: