ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանՀՀ կառավարության 9-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:
Ծրագիրն ուղղված  է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելուհամար:

Հիմնականում շեշտը դրվում է սպասարկման և վերամշակող արդյունաբերության ոլորտներում գործող ընկերությունների վրա, ընդ որում`առավելապես Հայաստանի մարզերում, որտեղ, որպես կանոն, ֆինանսական ռեսուրսները դժվար հասանելի են հենց սկսնակ բիզնեսի համար:
Վարկավորումն իրականացվում է հետևյալ պայմաններով.
 վարկի գումար`մինչև 10 մլն ՀՀ դրամ (վարկի նվազագույն գումար սահմանված չէ)
 վարկի արժույթ` ՀՀ դրամ
 վարկի ժամկետ`1-իցմինչև 60 ամիս
 տարեկան տոկոսադրույք`տղամարդկանց համար` 9%, կանանց համար`7% (փաստացի տոկոսադրույքը համապատասխանաբար՝ 9,4% և 7,2%)
 վարկային միջոցների տրամադրման միջնորդավճար սահմանված չէ
 վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված`մինչև 6 ամիս:

Վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում`https://www.vtb.am/am/business/business-credits-view/koronavirowsi-tntesakan-hetewank-neri-ch-ezok-ats-man-19-rd-mijots-arhowm-nak-himnadrami-het-hamategh, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ ՀՀ կառավարության պաշտոնական կայքում `https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142897:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




Լրահոս