ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ողբերգական ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2021թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ուղևորներից մեկը, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ և ավտոմեքենայում գտնված անձանց հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հանգամանքները, ականատես վկաների առկայությունը պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս