Եվրամիության երկրների քաղաքացիները եւ ռեզիդենտներն, ովքեր լրիվ պատվաստում են անցել ուղեւորությունից առնվազն 14 օր առաջ, կարող են ազատ տեղաշարժվել Միության սահմաններում: Հունիսի 11-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրամիությունում Պորտուգալիայի նախագահությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկությունը հաստատվել Է Եվրամիության 27 երկրների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: