ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե մեքենան հաշվառումից հանելու համար քաղաքացին ինչքա՞ն գումար պետք է վճարի: Ամեն մեկը մի թիվ է ասում:Մհեր Բաբայան, 50 տարեկան, բժիշկՊԱՏԱՍԽԱՆ. Եթե նույն հաշվառման քննական բաժանմունքում է, քաղաքացին վճարում է 5000 դրամ, այսինքն` եթե նույն քննական բաժանմունքում է կատարվում հաշվառումից հանելը եւ հաշվառելը: Իսկ եթե հաշվառումից հանում են եւ մի հաշվառման բաժանմունքից տանում են մեկ այլ բաժանմունք, ապա այս դեպքում հաշվառումից հանողի անունով վճարվում է 5000 եւ առանձին 3000 դրամ: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թե տարբերությունը որն է, անհնար է հասկանալ: Ուստիեւ ոչինչ չի մնում, քան եզրակացնել, որ դարձյալ ինչ-որ օրենքների անհեթեթ կետեր են այստեղ գործում, ու մարդիկ, ստիպված լինելով դրանց ենթարկվել, հենց այնպես գումար են մուծում: Բացի այդ, ՄՌՕ-ներում մշտապես գտնվում են ինչ-որ մարդիկ, որոնք «լավության կարգով» մարդկանց ծառայություն են առաջարկում ու գումարներ գրպանում` դրանցից բաժին հանելով ՄՌՕ-ների աշխատակիցներին կամ պետերին:




Լրահոս