Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբից վեց ֆուտբոլիստ է հեռացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է, որ ակումբի կազմում իրենց ելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին»: Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ: 24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը 2020/21 մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց Բարձրագույն խմբի 9 հանդիպում: Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արարատի» կազմում անցկացրել է Բարձրագույն խմբի 65 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել է 6 գոլ: Սերոժ Թիթիզյաննը վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով:




Լրահոս