ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտագաղթն աճում է, հացի արտադրության ծավալները՝ նվազում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 89 հազար 645 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 91 հազար 511 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա չորս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,2 տոկոսով է նվազել:

Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։

Ըստ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ միայն այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 60 հազար 709 ուղեւոր:

Ս.Հ.




Լրահոս