«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Տարիներ շարունակ հասարակական քննարկումների մակարդակով մշտապես բարձրացվել է պաշտոնյաների, նրանց որդիների՝ հայկական բանակում չծառայելու անընդունելի փաստերի մասին, այլ կերպ ասած` ինչ-ինչ ճանապարհներով հայրենիքի հանդեպ պարտքը կատարելուց խուսափելու անթուլատրելիութկան մասին:
2000-ականների վերջից մեկնարկած այս դիսկուսը հատկապես արցախյան երկրորդ պատեազմից հետո սկսել է ձնագնդիի էֆեկտով աճել ու ծավալվել։ Հատկապես խիստ դժգոհություն առաջացավ, երբ պարզվեց, որ անհայտ պատճառներով բանակ չգնացածներին զինկոմիսարիատներ չէին կանչում, ու նորից երկիր պահելու պարտականությունն ընկել էր 2 տարին իրենց պարտքը տված տղաների ուսերին: Թե ինչպես են երիտասարդներն ազատվել բանակից, թերեւս գիտեն բոլորը, ու հիմա, երբ աճել ու քաղաքականություն է մտել նոր սերունդ, ապա նրանց հիմնական մասը հենց «դասալիքներից» է:
Երբ մարդիկ սկսեցին ծանոթանալ կուսակցությունների ու դաշինքների համամասնական ցուցակներին, առաջին հայացքից էլ պարզ է, որ նույնիսկ ամենաազգայնական, ամենաբանակակենտրոն գաղափարախոսությամբ հանդես եկող ուժերի ցուցակների առաջին տասնյակներում կամ քսանյակներում ներկայացված տղամարդկանց կեսից ավելին չի ծառայել բանակում:
Արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած զինվորների ծնողներից մեկը մարզերում մեր թղթակիցներին խնդրել է, որպեսզի փոխանցենք կուսակցապետերին՝ քարոզարշավի գնալիս ուղիղ նայեն բանակում երեխա ունեցողների աչքերի մեջ ու պատասխանեն, թե ինչու իրենք կամ իրենց որդիները չեն ծառայել, չեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, ու ինչու են իրենք ու իրենց թիմերն ամբողջ օրը խոսում բանակից, անվտանգությունից ու սահմաններից:
Թող բացատրեն անպայման, թե որն է իրենց առավելությունը նրանց հանդեպ, հետո նոր փորձեն իրենց ազգափրկիչ գաղափարները տարածել: Պատրաստ ենք հրապարակել կուսակցապետերից ցանկացածի պատասխանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։