Հունիսի 11-ին մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այս տարի մրցաշարը կանցկացվի 10 երկրների 11 քաղաքներում:
Բացման խաղը տեղի կունենա Հռոմում, կհանդիպեն Իտալիայի եւ Թուրքիայի հավաքականները: Մասնագետները մրցաշարի ֆավորիտ են համարում գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, ֆավորիտների թվում են նաեւ Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի ու Պորտուգալիայի հավաքականներին:
Վերջինս պաշտպանելու է Եվրոպայի չեմպիոնի իր կոչումը, որը նվաճել է 2016թ.-ին:
Մրցաշարը կավարտվի հուլիսի 11-ին: