Բավրայի անցակետից բերման է ենթարկվել 36-ամյա տղամարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 11-ին սահմանային անցակետում հայտնաբերվել և Աշոցքի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Սերյոժա Գ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՌԴ Կարելիայի Հանրապետության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս