ՀԱՐՑ. Թերթերից տեղեկացել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ կարծիք ունի Քոչարյանի եւ Քոչարյանի գործունեության մասին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:Նվեր Կարապետյան, 45 տարեկան, պատմաբանՊԱՏԱՍԽԱՆ. Դա Հայաստանի ներքաղաքական կյանքն է, եւ այդ տեսանկյունից մենք ի՞նչ պիտի ասենք: Ցանկացած մարդ` կառավարական եւ ընդդիմական, իրավունք ունի վերաբերմունք եւ մասնակցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացներին: Մեր երկիրն ազատ երկիր է, ինչպես նաեւ Հայաստանն է ազատ երկիր, իր իսկ ցանկությամբ ինչ ուզում է, թող անի այդ մարդը: Որեւէ մեկն իրեն չի ստիպում մտնել քաղաքականություն կամ չմտնել: Դա իր կարողությունն է, դա իր կամքն է, պետությունը ժողովրդավարական է, եւ այս տեսանկյունից մենք որեւէ խնդիր չունենք: Մենք ուզում ենք, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը լինի կայուն եւ կառուցողական: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ Արցախի իշխանությունները միանգամայն անտարբեր են Հայաստանում տեղի ունեցող կարեւորագույն ներքաղաքական զարգացումների հանդեպ: Տվյալ դեպքում խոսքը բավական լուրջ ներքաղաքական վերադասավորությունների հանգեցնող իրավիճակի հավանականության մասին է, ինչը պետք է որ ԼՂՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում լիներ: Ռ.Քոչարյանն էլ հատկապես պաշտոնական Ստեփանակերտի համար պատահական մարդ չէ, ու տվյալ դեպքում նա նույնպես կարող է անակնկալ համարել Արցախի իշխանություններից ստացած պատասխանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ