ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է ցուցադրել «Պատիվ ունեմ»-ի քարոզչական հոլովակը․ Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել մի միջադեպ, որը մենք տեսնում ենք ոչ թե պատահականություն, այլ ուղղորդված քաղաքականություն։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, թե Հ1 է ներկայացրած եղել իր նախընտրական հոլովակը՝ ինչպես բոլորը, սակայն հերթական անգամ այսօր Հանրային հեռուստաընկերությունը մերժել է քարոզչական հոլովակների հեռարձակումը։

«Նա մերժել է եւ դա այն դեպքում, երբ պարտավոր է անել օրենքով։ Ձեզ ավելի մանրամասնեմ՝ ինչում է հարցը։ Այսօրվա տեսահոլովակում կան Սերժ Սարգսյանի ելույթներից մի քանի հատվածներ, եւ Հ1-ի աշխատողները՝ «կազինոների ստին ի պատասխան, որ դրանք մտցվելու են նրա բերանը», մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս