
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ասպետի կոչում է շնորհել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութը մշակողներին: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը:
Թագուհին կոչում է շնորհել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սառա Գիլբերտին և հակակորոնավիրուսային պատվաստանյութերի աշխատանքային խմբի նախագահ Քեյթ Բինգհեմին:
Բացի դրանից՝ ասպետի կոչում են ստացել Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը, որը մասնակցել է AstraZeneca-ի մշակմանը և Մարկ Պրոկտորը, AstraZeneca-ի մատակարարման համաշխարհային ռազմավարության տնօրենը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր թագուհու ծննդյան տարեդարձի պաշտոնական օրվա առթիվ, որն այսօր նշվում է Մեծ Բրիտանիայում: Թագուհու կողմից մրցանակներ ստացողների գրեթե քառորդ մասը դրանք ստացել է համավարակի դեմ պայքարում իրենց աշխատանքի համար՝ բարեգործական հիմունքներով բժշկական օգնություն ցույց տալուց մինչև կարևոր ենթակառուցվածքներին աջակցելը: