Հայտնի են Հայաստան վերադարձած հայ գերիների անունները․ Փաշինյանը մանրամասներ հայտնեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց 15 հայ ռազմագերիների՝ Հայրենիք վերադառնալու հետ կապված: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նրանք հատել են Հայաստանի սահմանը և արդեն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:

Փաշինյանը հրապարակեց նաև Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներից մի քանիսի անունները.

Ստեփանյան Արթուր Արմավիրի մարզից

Էլիբեկյան Գեղամ Արտաշատից

Սեդրակյան Ալեքսանդր Արմավիրից

Գասպարյան էրիկ Երևանից

Բաբայան Սաշա Մասիսից

Անդրեասյան Արտակ Էջմիածինից

Խաչատրյան Էրիկ Մասիսից

Սերունյան Նարեկ Հրազդանի տարածաշրջան հուղ Քաղսի

Պետրոսյան Սասուն Արցախից

Սարգսյան Վրույր Կոտայքից

Բուդոյան Արմեն Վարդեինիսից

Հովհաննիսյան Բորիս Ալավերդիից

Աբգարյան Արթուր Արմավիրից

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս խմբում են Վարդենիսից վերջերս գերեվարված 6 տղաներից 4-ը, նաև Խծաբերդի Հին թաղեր հատվածում գերեվարվածներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում գերի ընկածներ:

«Պատկերացնում եմ, թե հիմա ինչ ուրախություն է տիրում այն ընտանիքներում, որոնց հարազատները վերադարձել են, բայց նաև պատկերացնում եմ, թե ինչ տրտմություն է տիրում այն ընտանիքներում, որոնք գերիներ ունեն: Հարց է առաջանում, թե ինչու այս անուն ազգանունով մարդիկ են վերադառնում: Ես չեմ կարող ունենալ նախընտրելի անուններ, որովհետև ՀՀ քաղաքացիների միջև չեմ կարող դնել տարբերակում, չեմ կարող տալ անուն: Ես ասել եմ, որ մեզ համար միանշանակ է՝ մեր եղբայրները պետք է վերադառնան: Ես ոչ ոքի մեջ տարբերություն չեմ դնում: Նրանցից յուրաքանչյուրի վերադարձը ինձ համար կարևոր է»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը




Լրահոս