Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի թիվ 34 շենքի, հարակից առանձնատների և Սեբաստիա փողոցի թիվ 23, 23ա, 25, 27 բազմաբնակարան շենքերի, ժամը 11:00-ից մինչև ժամը 15:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան, Գր.Լուսավորչի, Ֆրիկի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս