«Սուրբ Հովհաննես» եկեղեցու տարածքում երեխային դրդել են մուրացկանության. կինը՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռիտա Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի հունիս ամսից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսների ընթացքում իր ընկերուհի, Արարատի մարզի Դալար գյուղի բնակչուհի Գայանե Հարությունյանի անչափահաս որդուն՝ 02.06.2009թ. ծնված Հրանտ Հարությունյանին շահագործման նպատակով պահել է իր փաստացի բնակության վայրում, որի ընթացքում շահագործել է երեխային, այն է՝ անչափահաս Հրանտ Հարությունյանին տարել է Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու տարածք, որտեղ սովորեցրել է մոտենալ անցնող մարդկանց և գումար ուզել, ինչի արդյունքում Հ. Հարությունյանը պարբերաբար անցնող մարդկանցից հավաքել է 1000-2000 դրամ գումար և տվել է Ռիտա Բաբայանին, ով այդ գումարը ծախսել է անձնական կարիքները հոգալու համար։

Ք.Մ




Լրահոս