«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հարգելի ֆուտբոլասերներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն:
Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2», «Խիմկի», «Նոա», ակումբները։ Երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։
45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն»: