”Եթե հայկական
և ռուսական
հավաքականները դուրս
գան ”Եվրո-2012”,
հայկական դրոշը
ձեռքիս կվազեմ
Մոսկվայի փողոցներով
մինչ առավոտ”:
Այս մասին
LifeSports կայքին տված իր հարցազրույցում ասել
է ազգությամբ
հայ շոումեն,
հումորիստ, հաղորդավար
Գարիկ Մարտիրոսյանը:
Նա ընդգծել
է, որ եթե Մեր ազգային հավաքականը
դուրս գա ”Եվրո-2012”, նա մինչ առավոտ
կվազի Մոսկվայի
փողոցներով՝ հայկական
դրոշը ձեռքին:
Անդրադառնալով Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային
հանդիպմանը`նա ասել է, որ անհամբերությամբ է սպասում դրան,
քանի որ այն պատմական
խաղ է լինելու Հայաստանի
ֆուտբոլի ազգային
հավաքականի համար:
”Ես այդ ժամանակ նկարահանման
հրապարակում եմ լինելու, բայց
անելու եմ ամեն բան խաղը դիտելու
համար”,- նշել
է Գ. Մարտիրոսյանը` հույս
հայտնելով, որ Հայաստանի ազգային
հավաքականը կհաղթի
Իռլանդիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային
հավաքականի հաղթանակի
դեպքում առաջին
անգամ Վարդան
Մինասյանի սաները
կստանան ”Եվրո-2012”-ին մասնակցելու
ուղեգիր: Աղբյուրը` ”Առաջին Լրատվական”:
ՀՀ հավաքականի հաղթանակի դեպքում Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական դրոշը ձեռքին կվազի Մոսկվայի փողոցներով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ