Արցախում ականի վրա պայթելու հետևանքով ավելի քան 140 ադրբեջանցի է տուժել, 27-ը՝ մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտատարության ստորագրումից հետո Ադրբեջանի 27 քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։ «Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի տասնյակ զինծառայողներ և խաղաղ բնակիչներ են մահացել ականի վրա պայթելու հետևանքով։ Հակամարտության ավարտից հետո ավելի քան 140 մարդ է տուժել ականներից ու այլ պայթուցիկ սարքերից, 27 մարդ էլ մահացել է ականի վրա պայթյունից»,- ասվում է Ալիևայի հայտարարության մեջ։

Ավելի վաղ էլ Ադբեջանի Գլխավոր դատախազությունն էր տվյալներ ներկայացրել Արցախում ականի վրա պայթելու հետևանքով մահացած ու վիրավորված ադրբեջանցիների մասին։ Ըստ այդ տվյալների՝ 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։ Ընդհանուր առմամբ, տուժել է 142 անձ։




Լրահոս