Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն կորցրել է գիտակցությունը երկրի մայրաքաղաք Լուսակայում անցկացվող զորահանդեսի ժամանակ, հայտնում է տեղական Zambia Watchdog թերթը՝ վկայակոչելով պետության ղեկավարի գրասենյակը: Կիրակի օրը նշվում էր երկրի զինված ուժերի օրը:
«Միջոցառմանը ներկա նախագահ Էդգար Լունգուն հանկարծակի գլխապտույտ զգաց: Նա անմիջապես ուշքի եկավ և կառավարական մեքենայով վերադարձավ իր նստավայր: Նախագահը վստահեցնում է քաղաքացիներին և միջազգային հանրությանը, որ իրեն լավ է զգում և շարունակում է կատարել պետության ղեկավարի պարտականությունները», – ասված է հայտարարության մեջ:
64-ամյա նախագահի հետ կապված դեպքի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ հիվանդանոց է տեղափոխվել երկրի առաջին նախագահ Քենեթ Կաունդան, որը երկիրը ղեկավարել է 1964-1991 թվականներին: Հոսպիտալացման պատճառների մասին չի հաղորդվում: